Վրաստանի պաշտպանության նախարարը մեկնելու է Ճապոնիա

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի ՊՆ-ում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերայի հանդիպումը Ճապոնիայում Վրաստանի դեսպան Լևան Ցիցաձեի հետ: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը:

Կողմերը քննարկել են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պլանավորված այցը Ճապոնիա: Ճապոնիայի պաշտպանության նախարարն ընդգծել է իր վրացի գործընկերոջ այցի կարևորությունը և հույս է հայտնել, որ Վրաստանի պատվիրակության այցը լինելու է շատ արդյունավետ:

Ցինցաձեն նաև հույս է հայտնել, որ այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների ու ռազմավարական համագործակցության զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս