Բաժիններ՝

Ռուսաստանը շարունակում է լաստանավերով զրահատեխնիկա փոխադրել Ղրիմ. ուկրաինացի սահմանապահներ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասից լաստանավերով Ղրիմ զրահատեխնիկայի փոխադրման մասին: Նրանք ընդգծել են, որ տվյալ գործընթացը գնալով նոր թափ է ստանում:

Ուկրաինացի սահմանապահները հայտնել են նաև զինվորական մի շարք շտաբների արգելափակման մասին, ինչպես նաև ծովային պահպանման սևաստոպոլյան ու կերչյան ջոկատների վրա իրականացված հարձակումների մասին: Նրանք կարծում են, որ այդ ամենն իրականացրել են ռուս զինվորականները՝ սակայն առանց տարբերակիչ նշանների:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ հրաման է ստորագրել հատուկ ընկերության ստեղծման մասին, որը կզբաղվի Կերչի նեղուցի վրայով կամրջի կառուցումը: Նախագիծը գնահատվում է 3-5 միլիարդ դոլար:

Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև Կերչի նեղուցի վրայով կամուրջ կառուցելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ տարվա դեկտեմբերին, Մոսկվայում՝ Վիկտոր Յանուկովիչի ժամանակաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31