Բաժիններ՝

Անտեսվել է Ուկրաինայի հարավի ու արևելքի մտահոգությունը. Սերգեյ Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ժնևում արևմտյան գործընկերներին կոչ է արել Ուկրաինայի հարցում մի կողմ դնել աշխարհաքաղաքական հաշվարկները և հաշվի առնել Ուկրաինայի ժողովրդի շահերը.

«Նրանք, ովքեր փորձում են իրավիճակը ներկայացնել որպես ագրեսիա, սպառնում են ամեն հնարավոր պատժամիջոցներով ու բոյկոտներով: Նրանք մեր նույն գործընկերներն են, որոնք հետևողականորեն ու համառորեն խրախուսել են իրենց մոտ կանգնած քաղաքական ուժերին՝ ներկայացնելու վերջնագիր և հրաժարվելու երկխոսությունից:

Անտեսվել է Ուկրաինայի հարավի ու արևելքի մտահոգությունը, ինչը վերջին հաշվով հանգեցրել է ուկրաինական հասարակության բևեռացմանը: Կոչ ենք անում ցուցաբերել պատասխանատու մոտեցում, մի կողմ դնել աշխարհաքաղաքական հաշվարկները և ավելի վեր դասել Ուկրաինայի ժողովրդի շահերը: Անհրաժեշտ է ապահովել փետրվարի 21-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրագործումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31