ԱՄՆ-ը պոտենցիալ տնտեսական հարձակում է պլանավորում Ռուսաստանի դեմ. The Daily Beast
The Daily Beast-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պլանավորում է պոտենցիալ տնտեսական հարձակում Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինա նրա ներխուժման: Պատժամիջոցները կարող են առնչվել բոլորին՝ ռուս բարձրաստիճան զինվորականներին, պետական առաջնորդներին, ազդեցիկ գործարարներին ու Ուկրաինայում ռուսալեզու անջատողականներին:
Պատժամիջոցների ու տնտեսական ճնշման մյուս լծակների մշակմամբ զբաղվում է ԱՄՆ պետդեպարտամենտի, Սպիտակ տան ու Ֆինանսների նախարարության աշխատակիցների խումբը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ Ռուսաստանին սպառնացել է կոշտ միջոցներով:
Ընդգծվում է, որ ԱՄՆ-ը ցանկանում է նաև պատժամիջոցների հարցը համաձայնեցնել ԵՄ-ի երկրների հետ՝ հասնելու համար առավելագույն արդյունավետության: Դրան զուգահեռ ԱՄՆ-ը պատրաստում է Ուկրաինային տնտեսական օգնության նոր փաթեթ:



