Եթե Յանուկովիչը մեղավոր է, ապա դատե՛ք նրան. Մեդվեդև
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Facebook-ի իր էջում գրել է, որ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն, Վիկտոր Յանուկովիչը հանդիսանում է լեգիտիմ նախագահ, իսկ եթե նա մեղավոր է երկրի առջև, ապա պետք է իմփիչմենթ ներկայացնել նրան, ինչպես որ նախատեսում է օրենքը.
«Նախագահ Յանուկովիչի հեղինակությունը գործնականում զրոյական է, սակայն դա չեղյալ չի հայտարարում այն փաստը, որ Ուկրաինայի Սահմանդրությամբ նա երկրի լեգիտիմ ղեկավարն է: Եթե նա մեղավոր է Ուկրաինայի առջև, ապա անցկացրե՛ք Սահմանադրությամբ նախատեսված իմփիչմենթի ընթացակարգ և դատե՛ք նրան: Մնացած ամեն ինչ կամայականություններ են, իշխանության զավթում»:
Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է ուժեղ ու կայուն Ուկրաինա, կանխատեսելի և տնտեսական պլանում կայացած գործընկեր, և ոչ թե «աղքատ ազգական», որը մշտապես կանգնած է ձեռքն առաջ պարզած վիճակում:



