Թուրքական ռազմանավերը ծովում թշնամու առկայության մասին կկարողանան իրազեկվել 250 կիլոմետր հեռավորությունից
Թուրքական Türkiye թերթի փոխանցմամբ՝ թուրքական ռազմանավերը ծովային պարեկության ինքնաթիռների հաշվին կկարողանան ծովերում 250 կիլոմետր հեռավորությունից իրազեկվել բարեկամական, թշնամական կամ օտար տարրերի առկայության մասին:
Ռազմածովային ուժերի հրամանատարության հրամանով, 4 ծովային պարեկության ինքնաթիռները ծովերում 250 կիլոմետր հեռավորության վրա կհսկեն բոլոր տեղաշարժերը և այդ մասին կիրազեկեն ռազմանավերին: MELTEM-3 ռազմածովային նախագծի շրջանակներում Թուրքիայի ռազմածովային ուժերը 2017-2018 թվականներին ստանալու են ATR-72 600 ծովային պարեկության 6 ինքնաթիռ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմածովային ուժերը նախորդ տարվա ամռանը համալրվել են Թուրքիայի ռազմածովային ուժերը համալրվել են ATR-72 -600 տիպի առաջին ինքնաթիռով: Դա տեղի է ունեցել Meltem 3 նախագծի շրջանակներում, որով նախատեսված է ստանալ ևս 7 այդպիսի ինքնաթիռ:
Ինքնաթիռը հատկացրել էր իտալական Alenia Aeronautica ընկերությունը, այն կօգտագործվի ծովային պարեկության և հակասուզանավային գործունեության նպատակով: Ինքնաթիռն ունակ է հարվածել թե՛ վերջրյա, թե՛ ստորջրյա թիրախներին:



