Ուկրաինան հապճեպ Չինաստան է ուղարկել «Բիզոն» դեսանտանավը
Phistory պորտալի փոխանցմամբ՝ ուկրաինական «Մորե» նավաշինական ընկերությունը մարտի 1-ին հապճեպ Չինաստան է ուղարկել այդ երկրի համար կառուցված փոքր դեսանտանավը: Խոսքը գնում է օդային բարձիկով 958 նախագծի «Բիզոն» նավի մասին:
Բուքսիրների օգնությամբ այն հասցվել է Թեոդոսիայի նավահանգիստ, որտեղից էլ այն ուղարկվել է Չինաստան: Նավն ուղարկելու հարցում շտապելու պատճառն այն է, որ գոյություն է ունեցել հավանական ռազմական գործողությունների ժամանակ նավը զավթելու կամ վնասելու ռիսկ: Սակայն շտապողականության պատճառով նավի փորձարկումները մնացել են անավարտ:
Ուկրաինան տվյալ նախագծի առաջին նավը Չինաստանին հանձնել է նախորդ տարվա մայիսին: «Բիզոն» դեսանտանավի ջրատարողությունը կազմում է 555 տոննա, արագությունը՝ մինչև 60 հանգույց, ընթացքի պաշարը՝ 300 մղոն: Նավը կարող է փոխադրել 150 տոննա ընդհանուր քաշով երեք տանկ կամ 131 տոննա ընդհանուր քաշով 10 զրահատրանսպորտ՝ գումարած 140 դեսանտային:
Հիշեցնենք, որ Ղրիմն արդեն ունի սեփական ռազմածովային ուժեր: Այդ մասին երեկ հայտարարել է ինքնավարության վարչապետ Սերգեյ Աքսենովը:



