Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «06»-ն ու «Նիվան». կան վիրավորներ. shamshyan.com
shamshyan.com –ի փոխանցմամբ` մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ 30-ամյա Վաչե Մկրտչյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 45 ԼԼ 547 համարանիշի և Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Սիմոնյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 MP 064 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Թալինի հիվանդանոց, որտեղից վիրավորներից 1-ին տեղափոխել են Երևան` Արմենի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը,որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, մինչև կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: