Ռուսաստանը մինչև 2020 թվականը օդա-տիեզերական պաշտպանության վրա կծախսի 2 տրիլիոն ռուբլի
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի ՊՆ-ը մինչև 2020 թվականը ստանալու է 2 տրիլիոն ռուբլի` Օդա-տիեզերական պաշտպանության զորքերի համար սպառազինություն ու ռազմական տեխնիկա գնելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը:
Դեռևս 2013 թվականի կեսին հաղորդվել էր, որ Օդա-տիեզերական պաշտպանության զորքերի զարգացման համար մինչև 2020 թվականը պլանավորված է հատկացնել մոտ 3.4 տրիլիոն ռուբլի: Հայտնի չէ, թե որն է եղել հայտարարված ֆինանսավորման գումարների տարբերության պատճառը:
Ռուսաստանում Օդա-տիեզերական պաշտպանության զորքերը նախագահի հրամանով ձևավորվել են 2011 թվականի դեկտեմբերի 1-ին: Այդ զորատեսակը պատասխանատու է օդային ու տիեզերական սպառնալիքներից երկրի անվտանգությունն ապահովելու համար: