Բաժիններ՝

Տիմոշենկոն կմեկնի Մոսկվա՝ ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունների նպատակով

ИТАР-ТАСС  գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն մարտի 3-ին կմեկնի Մոսկվա՝ Ղրիմի ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունների  անցկացման նպատակով: Այդ մասին տեղեկացրել է  Ազգային փրկության քաղաքացիական կոմիտեի  նախագահ Պավել Նուսը: Նրա խոսքով՝ Յուլյա Տիմոշենկոն  որոշումն անձամբ է կայացրել:

«Եթե հաստատվի Տիմոշենկոյի այցի մասին տեղեկատվությունը, ապա մենք կպահանջենք, որպեսզի բանակցություններն ընթանան հրապարկային`  միջազգային միջնորդների հնաձնարարությամբ` կուլուարային  պայմանավորվածությունների ձեռքբերումը կանխելու համար»,- ասել է Նուսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս