Պուտինը Ուկրաինա զորքեր մտցնելու վերաբերյալ որոշում կկայացնի` ելնելով իրադարձությունների հետագա զարգացումից. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում չի կայացրել Ռուսաստանի զորքերն Ուկրաինա մտցնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ԻՏԱՌ -ՏԱՍՍ գործակալությունը:
«Դաշնային խորհրդի կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո նախագահն ստացել է այդ իրավիճակի կարգավորման համար անհարժեշտ միջոցների ողջ զինանոցը` եւ զորքեր մտցնելու, եւ գործողությունների, եւ ԱՄՆ-ում մեր դիվանագիտական առաքելության ղեկավարի վերաբերյալ»,-նշել է նա:
Սակայն, ինչպես նշել է Պեսկովը, «ոչ առաջինի, ոչ երկրորդի նկատմամբ նախագահն առայժմ որոշում չի կայացրել: Իհարկե, նա այդ որոշումները կընդունի` հաշվի առնելով իրադարձությունների զարգացումը»,-ասել է Պեսկովը:
«Ցանկանում ենք հուսալ, որ իրադարձությունները չեն զարգանա այն սցենարով, որով հիմա են զարգանում, այսինքն` Ղրիմի թերակղզում ռուսների համար սպառնալիք ստեղծելու ճանապարհով»,-ասել է նա: