Բաժիններ՝

Արմավիր-Ջանֆիդա ճանապարհին հրացանավոր մարդ է նկատվել

Փետրվարի 28-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր-Ջանֆիդա ճանապարհին նկատել են մի քաղաքացու` հրացանը ձեռքին:
Ստուգմամբ պարզվել է, որ 1957 թ. ծնված Արշավիր Բ.-ի մոտ եղել է «Իժ-18» տիպի, առանց գործարանային համարի, 16 մմ տրամաչափի որսորդական հրացան:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս