Բաժիններ՝

Եվրախորհրդարանը «կանաչ լույս» է վառել Մոլդովայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցում

Грузия Online-ի փոխանցմամբ` Մոլդովայի քաղաքացիները շուտով կկարողանան առանց վիզայի շրջել ԵՄ-ի Շենգենյան գոտով: Դա հնարավոր է դարձել երեկ Եվրախորհրդարանի հաստատած և արդեն իսկ ոչ պաշտոնապես ԵՄ-ի Խորհրդի հետ համաձայնեցրած օրինագծի շնորհիվ:

Մոլդովան դարձավ «Արևելյան գործընկերության» անդամ երկրներից առաջինը, որը բավարարեց վիզային ռեժիմի վերացման համար բոլոր պահանջներին: Կենսաչափական անձնագրեր ունեցող մոլդովացիները կարող են 180-օրյա ժամանակաշրջանում առանց վիզայի Շենգենյան գոտում գտնվել 90 օրից ոչ ավելի:

Մոլդովան ԵՄ-ի քաղաքացիների համար վիզաները չեղյալ է հայտարարել 2007 թվականի հունվարի 1-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս