Ռուս և թուրք դիվանագետները քննարկել են Ուկրաինայի հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2014/02/turkiye_rusya-avrasya-istisareleri-20141.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործանախարար Գրիգորի Կարասինն ու Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակի զարգացման հարցը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի շուրջ: