Մենք նույնպես հիշում ենք սումգայիթյան իրադարձությունները. Ուորլիք
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Սումգայիթի ջարդերի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Ուորլիքը, մեկնաբանելով սումգայիթյան իրադարձությունները, Twiiter-ի իր միկրոբլոգում գրել է.
«Մենք նույնպես հիշում ենք սումգայիթյան իրադարձությունները: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է աջակցեն ժողովրդական դիվանագիտությանը՝ միմյանց նկատմամբ հանդուրժողականության ամրապնդման ու վստահության մեծացման համար»:
Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվել է քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն: