Բաժիններ՝

Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացի է և կարող է վերադառնալ. Իրակլի Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Ատլանտյան խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացի է և կարող է վերադառնալ: Լրագրողներից մեկը նրան հարցրել է, թե արդյոք Սաակաշվիլին կարո՞ղ է վերադառնալ Վրաստան:

Ի պատասխան՝ Գարիբաշվիլին ընդգծել է. «Նա հանդիսանում է Վրաստանի քաղաքացի, դրա համար էլ ինչու ոչ, նա կարող է վերադառնալ: Նա երկրից հեռացել է նախագահական ընտրություններից հետո:

Ես կարող եմ ձեզ հայտնել, որ ժողովուրդը կարոտում է նրան: Նա բնականաբար կարող է վերադառնալ, նրա մոտ դեռ Վրաստանի գործող անձնագիր է, այնպես որ նա կարող է առանց խնդրի հետ վերադառնալ»:

Հիշեցնենք, որ վրացական մամուլը հայտնել է, որ երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիային 2005 թվականին սպանել են Միխեիլ Սաակաշվիլու և տվյալ ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու ներկայությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս