Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԳՆ-ը հերքել է ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման մասին Մոսկվայի հայտարարությունը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարություն է հրապարակել, որում պնդել է, որ փետրվարի 24-ին Ռուսաստանի ԱԳՆ-ի արած հայտարարությունում տեղ են գտել կեղծ և ապացուցված փաստերի վրա չհենված պնդումներ՝ կապված Ուկրաինայում քաղաքացիական իրավունքի սպառնալիքի հետ, ինչը մասնավորապես վերաբերում է ազգային փոքրամասնությունների ու կրոնական դավանանքների ներկայացուցիչների իրավունքների խախտումներին:

Ուկրաինայի ԱԳՆ-ը կանխակալ ու իրականությանը չհամապատասխանող է որակել երկրում այլակարծներին ահաբեկչական մեթոդներով ճնշելու և նեոնացիստական գաղափարախոսություն տարածելու մասին մեղադրանքները:

Ուկրաինայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որում խոսք է գնում Ուկրաինայի ներքին գործերին արտաքին միջամտության անթույլատրելիության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս