ԼՂ-ում քաղաքական ամենաբարձր մակարդակով ԱՄՆ-ի մասնակցությունը կլինի օգտակար. Բուրկհալտեր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը, Վաշինգտոնում ելույթ ունենալով Հելսինկյան կոմիտեի առջև, հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է Եվրոպայի ամենավտանգավոր հակամարտություններից մեկը:

Նա հիշեցրել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ իր առաջին քայլերից մեկը հանդիսացել է տարեսզկբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելը. «Ես ցանկանում եմ ընդգծել, որ թե՛ Ղարաբաղում, թե՛ Վրաստանում քաղաքական ամենաբարձր մակարդակով ԱՄՆ-ի մասնակցությունը կլինի օգտակար:

Ղարաբաղյան հակամարտությունից փակուղուց դուրս գալու ելքը կարելի է գտնել՝ միայն ապահովելով առանցքային խաղացողների, ինչպիսին որ ԱՄՆ-ն է, մեծ ներգրավվածությունն ու ուշադրությունը: Ես բարձր եմ գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի աշխատանքը»:

Տեսանյութեր

Լրահոս