Վրաստանի զարգացման ուղին կարող է օրինակ ծառայել Ուկրաինայի համար. Գարիբաշվիլի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները պետք է ավելի սերտ շփում հաստատեն ԵՄ-ի հետ.

«Ես մեծ հույսեր ունեմ, որ Ուկրաինան Եվրոպան կդարձնի իր ընտրությունը: Ինձ թվում է, թե Վրաստանի զարգացման ուղին տյալ հարցում պետք է օրինակ հանդիսանա նրանց համար»:

Նշվում է, որ Գարիբաշվիլին ԱՄՆ-ում հանդիպել է հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերությունների խորացման հարցն ու համագործակցության հետագա հեռանկարները:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Գարիբաշվիլին հանդիպել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ու փոխնախագահ Ջո Բայդենի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728