Յանուկովիչն ու ընդդիմադիր եռյակն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել
![](https://168.am/wp-content/uploads/2014/02/1391429900-3824-yanukovich-i-oppozitsiya.jpg)
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու ընդդիմության առաջնորդներ Արսենիյ Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն ու Օլեգ Տյագնիբոկը ստորագրել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիր:
Այդ արարողակարգին ներկա են գտնվել նաև Լեհաստանի ու Գերմանիայի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկին ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Ֆրանսիան ներկայացրել է ԱԳՆ-ի՝ Մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար Էրիկ Ֆուրնիեն: Ռուսաստանի բանագնաց Վլադիմիր Լուկինը բացակայել է համաձայնագրի ստորագրման ժամանակ:
Ավելի վաղ «Մայդանի» խորհուրդը որոշակի պայմանների դեպքում ընդդիմադիր եռյակին լիազորել էր համաձայնագիր ստորագրել Յանուկովիչի հետ: