Ադրբեջանը նոտա է հղել Լատվիային

Ադրբեջանական APA  լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լատվիայում Ադրբեջանի դեսպանատունը նոտա է հղել լատվիական կողմին՝ կապված աշխարհագրության դասագրքում ԼՂՀ-ն անկախ պետություն ներկայացնելու հետ: Այս մասին հայտարարել է Լատվիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Գերայ Մուրադովը:

Նա ընդգծել է, որ իրենք լատվիական կողմին մատնացույց են արել դասագրքում «կատարված սխալը» և նոտա են հղել նրան: Նա հավելել է, որ այդ դասագիրքը չի օգտագործվում  միջնակարգ դպրոցներում, ինչը հաստատել է նաև Լատվիայի կրթության նախարարությունը:

Տեսանյութեր

Լրահոս