Կառավարական հանձնաժողովում գազի կալորիականությունը կստուգեն «ՀայՌուսգազարդի» մասնագետները (տեսանյութ)
2000-ական թվականների սկզբին կրկին գազի կալորիականության խնդիրն օրակարգում էր, բայց բոլոր հավաքվեցին, գումար դրեցին, լաբորատորիա ստեղծվեց և խոսակցությունները դադարեցին: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ ճեպզրույցում արեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը:
168.am-ի հարցին, թե այսօր ո՞վ է լաբորատորիա ստեղծելու, փոխնախարարը նշեց, թե դա կառավարության որոշմամբ ստեղծվող հանձնաժողովը կորոշի: Ըստ նրա՝ հանձնաժողովում կլինեն մասնագետներ, ՀԿ-ների, Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ և այլք: Մեր հարցին՝ արդյոք «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացուցիչները լինելո՞ւ են հանձնաժողովում, քանի որ մասնագետները պնդում են, որ ստուգումները պետք է իրականացվեն առանց մատակարար ընկերության գիտության, Լ.Շահվերդյանը պատասխանեց, որ գազի հիմնական մասնագետները «ՀայՌուսգազարդում» են, և տարակուսեց, թե ինչու պետք է առանց նրանց գիտության ինչ-որ բան արվի. «Մասնագետներն այնտեղ են, թող իրենք էլ աշխատեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: