Բաժիններ՝

Թուրքիան մարդատար օդանավ կարտադրի մինչև 2023 թվականը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան հայրենական արտադրության առաջին ուղևորատար օդանավը թողարկելու է մինչև 2023 թվականը, երբ կլրանա հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը:

Վերջինիս խոսքերով՝ ներկայումս Թուրքիայում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում ինքնաթիռի թողարկման ուղղությամբ: Ավելի վաղ Շիմշեքը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է ծավալել միջին հեռահարության հայրենական մարդատար օդանավի արտադրություն:

2012 թվականին Թուրքիայի Նախարարների կաբինետը հաստատեց հայրենական առաջին մարդատար օդանավի սկզբնական նախագիծը, ըստ որի՝ օդանավի նստելատեղերի քանակը կազմելու է մինչև 120: Ներկա դրությամբ Թուրքիայի ավիապարկը բաղկացած է Boeing ու Airbus ընկերությունների արտադրած ինքնաթիռներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս