Բաժիններ՝

Ադրբեջանի խորհրդարանի նախագահը վաղը մեկնելու է Իրան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովի գլխավորած պատվիրակությունը վաղը մեկնելու է Իրան՝ մասնակցելու համար Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների Խորհրդարանական միության կոնֆերանսի 9-րդ նիստին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի մամլո ծառայության ղեկավար Աքիֆ Թևեքյուլօղլուն: Նշվում է, որ Իրանում կայանալիք նիստում ադրբեջանական պատվիրակությունը մտադիր է բարձրացնել Ղարաբաղի հարցը:

Նախատեսված է, որ Օգտայ Ասադովը հանդիպումներ է ունենալու իր իրանցի գործընկեր Ալի Լարիջանիի և մյուս մասնակից երկրների խորհրդարանի նախագահների հետ: Այցն ավարտվելու է փետրվարի 19-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս