Apple-ը կարող է արտադրությունից հանել iPad 2-ը
Apple Insider-ի փոխանցմամբ` Apple-ը մտադիր է դադարեցնել iPad 2 -ի արտադրությունը` պահանջարկի նվազման պատճառով: Այս պլանշետի գինը վերջին շրջանում կազմում է 399 դոլար, նույն գնով կարելի է գնել iPad mini`Retina դիսփլեյով:
Այդուհանդերձ, iPad 2-ը, որը վաճառքի էր հանվել 2011թ. մարտին, մեծ հաջողություն էր ունեցել եւ համարվում է «խնձորային» պատմության լավագույն նմուշներից:
Localytics հետազոտական ընկերության տվյալներով` iPad 2 -ին բաժին է ընկնում Apple-ի պլանշետների ընդհանուր վաճառքի 38%-ը: Համեմատության համար պետք է նշել, որ iPad 4 –ի ցուցանիշը 18% է, iPad mini –ինը` 17%:
Նշենք, որ առաջին սերնդի iPad -ի արտադրությունը դադարեցվել էր iPad 2-ի արտադրությունից անմիջապես հետո: