Բաժիններ՝

Տարեց կնոջն անօգնական վիճակում թողած բժշկուհու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է «Վանաձորի Տարեցների տուն» հիմնադրամի բժշկուհի Մարինե Դանիելյանի դեմ գործի վարույթը՝ համաներման ակտ կիրառելու հիմքով, իսկ բժշկուհու նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարեցվել:

Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, տարեցների տան բնակչուհի Սվետլանա Դուրգարյանին երկու օրվա ընթացքում օգնություն ցույց տալու իրական հնարավորություն ունենալով հանդերձ՝ բժշկուհի Մարինե Դանիելյանը թողել է  նրան անօգնական վիճակում:

Տարեց կինն անգիտակից լինելու հետևանքով՝ զրկված է եղել ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից: 50-ամյա Մարինե Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (վտանգի մեջ թողնելը):

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս