Բաժիններ՝

Ամբաստանյալի ինքնավնասումը հանգեցրեց վիրահատության. «Փաստինֆո»

Սպանության փորձի մեջ մեղադրվող Թովմաս Վարդանյանը փետրվարի 11-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որովայնի շրջանում ինքնավնասում կատարելուց հետո վիրահատության է ենթարկվել։  Ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացրել է  ամբաստանյալի պաշտպան Արմեն Մկրտչյանը, նրա ինքնազգացողությունը շարունակում է վատ լինել։

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Թովմասյանը ինքնավնասում կատարել է  մի քանի անգամ։ Նա   գտնվում է նյարդահոգեբույժի հսկողության տակ, ստանում  հոգեմետ դեղորայք, ինչի ուշացումն էլ պատճառ էր դարձել նախորդ ինքնավնասման համար։

Ինչպես հայտնի է՝ Թովմաս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 –րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանության փորձ՝ շահադիտական դրդումներով):  Ըստ մեղադրանքի՝ Թովմաս Վարդանյանը Գետափնյա գյուղի բնակչուհի Հայկանուշ Ներսիսյանին պարտք է եղել 100.000 դրամ, որը վերջինս պահանջել է վերադարձնել, ինչից հետո էլ, նախաքննական վարկածի համաձայն,  որոշել է սպանել նրան:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ ankakh.com-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս