Կառավարությունում աշխատում են կլերկներ

ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Արևելյան գործընկերություն» ծրագրի համար Եվրամիության մշակած նոր նախագծին, չհամաձայնեց դիտարկմանը, որ այն «Արևելյան գործընկերությունը» փրկելու մի փորձ է: Այս համատեքստում նա անդրադարձավ նաև Մաքսային/Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի հեռանկարին` շեշտելով, որ Մաքսային միությունը կարող է կործանարար լինել Հայաստանի Հանրապետության համար:

«Հայաստանը վերջին 23 տարիների ընթացքում կառուցում էր այն մոդելը, որը համահունչ է եվրոպական մոդելին: Իսկ եվրոպական մոդելի հիմքում դրված են ազատ մրցակցությունը, ազատ շուկայական հարաբերությունները և սպառողի շահերի պաշտպանությունը: Այն մոդելը, որը Հայաստանի իշխանությունները փորձում են ստեղծել 3-4 ամսում` արագացված տեմպերով, հնարավոր չէ անել: Հնարավոր չէ, որ դու եվրոպական մոդելից հետ գնաս մոտավորապես խորհրդային համակարգին, որտեղ կպաշտպանվեն, այսպես ասած, ազգային արտադրողի շահերըգ Դա հատկապես չեն կարող անել այն մարդիկ, ովքեր այսօր աշխատում են կառավարությունում: Նրանք նույնիսկ չգիտեն` Հայաստանն ինչ մոդել ունի, այդ մարդիկ ծառայողներ են աշխատել` «կլերկներ», իսկ «կլերկը» չի կարող մոդել փոխել»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Հովհաննես Իգիթյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս