«ԱրմենՏել»-ի կոմերիցոն տնօրենի մահվան փաստով Ոստիկանությունում այժմ նյութեր են նախապատրաստվում

Փետրվարի 3-ին Ծաղկաձորի սպորտային համալիրի 3-րդ հատվածին հարակից սարալանջին՝ «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել էր «ԱրմենՏել» ընկերության կոմերիցոն տնօրեն Արչիլ Մաղրաձեի դին: ՀՀ ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ տղամարդու մահվան փաստով ոստիկանությունում այժմ նյութեր են նախապատրաստվում:

Արչիլ Մաղրաձեն Վրաստանի Հանրապետության քաղաքացի էր, ծնվել էր 1978թ.: Լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ նա գնացել է խաղկաձոր սնոուբորդով սահելու, մոլորվել է և սառել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս