Արվեստի դպրոցի նոր տնօրենի պաշտոնում Սամվել Բալասանյանը նշանակել է իր քրոջ աղջկան. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկան՝ Մանյա Ղուկասյանին, որը Գյումրիի Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն էր, օրերս առաջարկվել է ազատման դիմում գրել։ Մանյա Ղուկասյանը Վարդան Ղուկայանի ավագ դուստրն է, 2012 թվականի ապրիլին սպանված Կարեն Եսայանի հարսնացուն…
Մանյա Ղուկասյանն իրեն աշխատանքից ազատելու խնդրանքով քաղաքապետ Սամվել Բալասանյանին դիմել է փետրվարի 6-ին։
…Ի դեպ, Տիգրանյանի անվան Արվեստի դպրոցի նոր տնօրենի պաշտոնում Սամվել Բալասանյանը նշանակել է իր քրոջ աղջկան՝ Լուսինե Սանոյանին։ Իսկ Լուսինե Սանոյանի հայրը փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն է։

Ավելի մանրամասն կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս