Բաժիններ՝

Մեղադրվում է ամուսնության նպատակով Ջաղացաձոր գյուղի բնակչուհուն առևանգելու փորձի մեջ

Դատարանի վարույթ է ընդունվել ամուսնության նպատակով աղջիկ փախցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի բնակչուհիուն բնակարանի բակից, վերջինիս ամուսնության նպատակով առևանգելու դիտավորությամբ գնացել է այնտեղ, սակայն ավարտին չի հասցրել: 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվելառևանգման փորձի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդհոդվածի 1-ին մաս): Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս