Գյուլենական շարժումը շանտաժի է ենթարկում ընդդիմությանը. Էրդողան
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենին և նրա շարժմանն անվանել է «զուգահեռ կառույց»:
Էրդողանի խոսքերով՝ այդ «զուգահեռ կառույցը» (Գյուլենական շարժում) շանտաժի է ենթարկում երկրի քաղաքական բոլոր ուժերին, այդ թվում նաև ընդդիմությանը: Էրդողանի խոսքերով՝ այդ շարժման նպատակը բոլոր պետմարմիններ ու կառույցներ ներթափանցելն է.
«Զուգահեռ կառույցն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի երկրում իրականացնի իր նենգ նպատակները: Այդ կառույցը կապեր ունի երկրի իրավապահ մարմիններում: Թուրքիան այլևս նախկինը չէ, որին կարելի էր ղեկավարել շանտաժի կիրառմամբ»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Գյուլենը դատի է տվել Էրդողանին: Reuters գործակալությունն իր հերթին հայտնել էր, որ Թուրքիայում սկսել են հետաքննել Ֆեթհուլլահ Գյուլենի «զուգահեռ» պետության գոյությունը: