
Գյուլենը դատի է տվել Էրդողանին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ֆեթհուլլահ Գյուլենը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի դեմ: Գյուլենի փաստաբան Նուրուլլահ Ալբայրաքն այդ հայցը ներկայացրել է Անկարայի առաջին ատյանի դատարան:
Հայցում նշված է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին ու 25-ին Թուրքիայում իրականացված հակակոռուպցիոն գործողություններից հետո, որոնք հանգեցրին մի շարք նախարարների որդիների ու բարձրաստիճան անձանց կալանավորմանը, վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել Գյուլենին ու նրա համակիրներին հասցեագրած ագրեսիվ, վիրավորական, սադրիչ, ատելություն ու թշնամություն առաջացնող մի շարք հայտարարություններով:
Այդ ամենի համար Գյուլենն Էրդողանից պահանջել է վճարել 100.000 լիրա (մոտ 45.000 դոլար) փոխհատուցում: