Բաժիններ՝

ՊԵԿ-ի «նվերը»՝ Հրանտ Վարդանյանին

Այս տարի հունվարի 14-ից Պետական եկամուտների կոմիտեն վերսկսել է առանց փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման  հետ կապված հսկողությունը: Տարվա առաջին խոշոր «անակնկալը» մատուցվել է «Գրանդ Մարկետ» ՍՊ ընկերությանը (Հրանտ Վարդանյանին պատկանող «Գրանդ Քենդիի» խանութն է), որի տուգանքի չափը կազմել է 40 մլն 129 հազար 900 դրամ:

Ընդհանուր առմամբ՝ հունվարի 14-ից մինչև փետրվարի 1-ը տուգանվել են 21 ընկերություններ՝ 53 մլն 338 հազար դրամ ծավալով:

Հիշեցնենք, որ 2013 թ. մարտից Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել էր ուժեղացնել հսկողությունը տնտեսվարողների փաստաթղթաշրջանառության նկատմամբ՝ որպես նպատակ հռչակելով երկրում ստվերային տնտեսության դեմ պայքարը: Ընդունվում է, որ ստվերը և առանց փաստաթղթերի աշխատելը նույն երևույթներն են, հետևաբար փաստաթղթաշրջանառության հանդեպ հսկողության ուժեղացումը պետք է հանգեցնի ստվերի կրճատման:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս