Մարտունու շրջանում արտեզյան ջրհորները կվերագործարկվեն
karabakh-open.info-ն գրում է. Մարտունու շրջանի համար խորքային ջրերն օգտագործելու ծրագիր է մշակվել: Այս մասին մարտունեցիների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Արա Հարությունյանը:
Շրջանում նախատեսվում է խորհրդային տարիների փորձն օգտագործել եւ արտեզյան ջրհորները վերագործարկել` լուծելով հողերի ջրարբիացման հարցը:
Ծրագրի մեկնարկը տրվելու է այս տարի եւ շարունակվելու մինչեւ 2017 թվականը:
karabakh-open.info