Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ

Վրացական «Իմեդի» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին մեկնաբանել է Վրաստանի ղեկավարության հետ հանդիպելու հնարավորության վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը:

Գարիբաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ. «Ես հաստատում եմ, որ պատրաստ եմ հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ»:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ լուրջ վերլուծության է ենթարկելու հանդիպման վերաբերյալ Պուտինի արած առաջարկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728