Ռուսաստանը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Վրաստանի հետ. Պուտին

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի օլիմպիական խաղերի նախապատրաստման ու անցկացման Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը դրականորեն է տրամադրված Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում:

Պուտինը հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում կանոնավոր հենքով վերսկսվել են Թբիլիսիից Սոչի ավիաչվերթները: Պուտինն ընդգծել է, որ որոշվել է, որ Թբիլիսի-Սոչի ուղղությամբ չվերթների իրագործումը շարունակվելու է նաև օլիմպիական խաղերի ավարտից հետո.

«Այդ ամենը նախադրյալներ կստեղծի մեր մերձակա հարևանի՝ Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, որի հետ մենք դարերի ընթացքում կապված ենք եղել շատ վաղեմի և շատ մոտ հարաբերություններով:

Շատ կցանկանայի, որ նախորդ տարիների աղետները հնարավորինս շուտ մնային անցյալում: Մենք հասկանում ենք, որ դա հեշտ գործընթաց չէ, սակայն Ռուսաստանը տրամադրված է Վրաստանի հետ իր հարաբերությունների դրական զարգացմանը»:

Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Վրաստանի նախագահի հետ, եթե նա ցանկանա դա:

Տեսանյութեր

Լրահոս