Արամ Հարությունյանը մեկնել է Իրան
Սկսվել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցի շրջանակներում բնապահպանության նախարարը կմասնակցի Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպած միջոցառումներին, ինչպես նաև հանդիպումներ կունենա բնապահպանության ոլորտի պատասխանատուների՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ տիկին Մասումե Էբթեքարի, Էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի և Իրանի Մեջլիսի բնապահպանության խմբակցության պատգամավորների հետ: Արամ Հարությունյանը կմասնակցի «Բնապահպանական միջազգային 13-րդ ցուցահանդեսի» բացմանը, որտեղ հանդես կգա ողջույնի խոսքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանությունից:
Նախատեսվում են հանդիպումներ նաև իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: