Բաժիններ՝

ԵՄ-ը պատրաստ է տնտեսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Քեթրին Էշթոն

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը պատրաստ է աջակցել Ուկրաինայի քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիների փնտրտուքի շուրջ երկխոսության գործընթացին: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ը պատրաստ է նաև աջակցել Ուկրաինայում տնտեսական բարեփոխումների իրագործմանը. «Մենք պատրաստ ենք աջակցել երկխոսության գործընթացին, որը շատ կարևոր է, որպեսզի վերջ տրվի ստեղծված իրավիճակին: Մենք պատրաստ ենք տնտեսապես աջակցել նաև բարեփոխումներին»:

Էշթոնն ընդգծել է, որ ԵՄ-ը տվյալ հարցի շուրջ գտնվում է այլ երկրների ու ինստիտուտների հետ շփման մեջ: Նշվում է, որ Էշթոնն այս մասին հայտարարել է ԵՄ-ի Խորհրդի նիստից առաջ, որում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Ուկրաինայի հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս