Բաժիններ՝

Բանակում հաշմանդամ դարձած նախկին զինվորը առողջական խնդիրներ ունի բանտում. hetq.am

 «Հետքի» խմբագրություն ահազանգած Գյումրիի բնակչուհի Էմմա Մկրտչյանը պատմեց 13 տարի ազատազրկման վայրում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ամուսնու՝ Արման Իսկանդարյանի առողջական վատ վիճակի մասին:

Տիկին Մկրտչյանը հայտնեց, որ ամուսինը երկրորդ կարգի հաշմանդամ է, տեղաշարժվում է հենակի միջոցով, մեկ ոտքը կտրված է: «Դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության ժամանակ՝ 1990-ականների կեսերին: Ադրբեջանական ուժերի հետ փոխհրաձգության ժամանակ մին է պայթել, ու Արմանն այդ ժամանակ զրկվել է ոտքից»,- պատմել է  նրա կինը:

Իսկ տարիներ անց՝ 2001-ին, 25 տարեկանում նրան մեղադրել են առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն կատարելու մեջ ու դատապարտել մահապատժի (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ):

«Մեր որդին ծնվեց, երբ հայրն արդեն դատապարտված էր: Նա 13 տարի բանտում է, տղաս արդեն 13 տարեկան է»,- կայքի հետ հեռախոսազրույցում ասաց ցմահ դատապարտյալի կինը՝ փոխանցելով, որ վերջին անգամ ամուսնուն երկու ամիս առաջ է տեսակցել (ցմահ դատապարտյալներն իրավունք ունեն տարեկան առնվազն 1 երկարատև տեսակցության՝ 3 օրով և 3 կարճատև տեսակցության) ու անձամբ տեսել պրոթեզի խնդիրը:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս