Բաժիններ՝

Թուրքիայից արտաքսել են Էրդողանին քննադատած ադրբեջանցի լրագրողին

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանություններն արտաքսել են Ադրբեջանից ժամանած լրագրող Մահիր Զեյնալովին, ով աշխատում էր (գյուլենական) Today’s Zaman թերթում: Զեյնալովը թերթում քննադատական հոդվածներ է հրապարակել կառավարության ու անձամբ վարչապետ Ռեջեփ Էրդողանի դեմ:

Մասնավորապես, նա Թուրքիայի իշխանություններին մեղադրել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր պահպանելու մեջ: Թուրքիայի ՆԳՆ-ը որոշել է Զեյնալովին արտաքսել երկրից և արգելել նրա մուտքը երկիր:

Նշվում է, որ Զեյնալովն արդեն 5 տարի է, ինչ բնակվում է Թուրքիայում և ամուսնացած է Թուրքիայի քաղաքացու հետ: Նա Թուրքիայում բնակության իրավունք ուներ մինչև մարտ, սակայն այսօր առավոտյան Ադրբեջանի քաղաքացի Զեյնալովին արտաքսել են երկրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս