Արմեն Ռուստամյանը՝ ՀՀԿ-ի ողջամիտների մասին. Կան մարդիկ, որ հոգով-սրտով մեր հետ են

Ինչպես հայտնի է՝ այսօր ԱԺ-ում Հանրապետական խմբակության կողմից 58 դեմ ձայնով մերժվեց գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական չորս խմբակցությունների առաջարկը:

168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, թե իրենք պատրաստվում են «գազային պայմանագրերի» հարցով դիմել Սահմանադրական դատարան՝ նշելով. «Սահմանդրական դատարան դիմելն ուժի մեջ է. մենք այս խնդիրը այսպես կես ճանապահին չենք թողնի՝ բոլոր հնարավոր միջոցները կիրականացնենք: Հաջորդը՝ Սահմանադրական դատարանի միջոցով, կարծում եմ, պետք է վերականգնենք ճշմարտությունը»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական երեք պատգամավորներ ձեռնպահ էին քվեարկել այս օրինագծին: Արմեն Ռուստամյանն այս առնչությամբ ասաց, թե ինքը հույս ունեցել է, որ իշխանության մեջ էլ «ողջամիտ» մարդիկ կան: Մեր հարցին, թե ՀՀԿ-ում երեք ողջամի՞տ պատգամավոր կա, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Երեքն էլ քիչ չեն: Դա արդեն խոսում է այն մասին, որ կան մարդիկ, որ հոգով-սրտով մեր հետ են, բայց կարգավիճակի բերումով ստիպված են հետևել իրենց առաջնորդների հրահանգներին: Երբ ժողովուրդը ստիպի բոլորին իր հետ լինել, այդ ժամանակ՝ նրանք էլ մեզ հետ կլինեն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս