Բաժիններ՝

Էշթոնն ընդդիմադիր եռյակի հետ ևս մեկ անգամ կհանդիպի Յանուկովիչի հետ հանդիպելուց հետո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդներ Արսենիյ Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն ու Օլեգ Տյագնիբոկն այսօր ևս մեկ հանդիպում կանցկացնեն Կիևում գտնվող ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ:

Այս մասին կողմերը պայմանավորվել են իրենց հանդիպման ժամանակ, որը կայացել է նախօրեին՝ ուշ երեկոյան: Այդ հանդիպման ժամանակ ընդդիմադիր առաջնորդներն Էշթոնին իրազեկել են Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, քննարկվել է սոցիալ-քաղաքական ճգնաժամի կարգավորման բանակցությունների ընթացքը:

Էշթոնն այսօր հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, ինչից հետո վերստին հանդիպելու է Յացենյուկի, Կլիչկոյի ու Տյագնիբոկի հետ: Դրանով իսկ Էշթոնն իր երկօրյա ուկրաինական այցի մեծ մասը կտրամադրի ընդդիմությանը և ոչ թե պաշտոնական իշխանությանը: Քեթրին Էշթոնը սրանից առաջ էլ Կիև էր ժամանել հունվարի 29-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս