Իրանի հասարակությունը որոնում է նոր և ավելի բաց ապագա. Կարլ Բիլդտ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը ԵՄ-ին կոչ է արել Իրանի հետ վարել նոր և ավելի լայն երկխոսություն, որն իրենում կընդգրկեր նաև մարդու իրավունքներին առնչվող հարցերը:
Այս մասին Իրանում տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Բիլդտը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Բիլդտն ընդգծել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների կարևորությունը, քանի որ դրանց ձախողման դեպքում իրանական հասարակությունը մնացյալ աշխարհի համար կդառնա էլ ավելի փակ.
«Ինձ մոտ հստակ տպավորություն է առաջացել, որ հասարակությունը որոնում է նոր և ավելի բաց ապագա: Սակայն մենք չենք կարող թերագնահատել այն ուժերին, որոնք հանդես են գալիս փոփոխությունների դեմ»: