Բաժիններ՝

Մուրսիի փաստաբանները դատարանին խնդրելու են նրան տալ տնային կալանք

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի փաստաբանները մտադիր են հասնել նրան, որ Մուրսին ստանա տնային կալանք՝ կապված առողջական վիճակի հետ: Մուրսիի փաստաբանները տվյալ խնդրանքով դատարանին դիմելու են ամենամոտ ժամանակներս:

Փաստաբանները պլանավորել են դատարանին ներկայացնել բժշկական փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ Մուրսին տառապում է էպիլեպսիայով: Ժամանակին նա ենթարկվել է ուղեղի վիրահատության, ինչն էլ հետագայում հանգեցրել է սուր նոպաների շարունակ առաջացման:

Իրավաբանները կարծում են, որ այդպիսի ախտորոշմամբ Մուրսին չի կարող միայնակ մեկուսացման մեջ գտնվել բանտախցում և պետք է ստանա տնային կալանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս