Մայդանը զսպող հայաստանյան գործոնները. «Ա1+»

Հայաստանում առկա մի քանի զսպող գործոնով է պայմանավորված այն, որ մեր երկրում չեն կրկնվում ուկրաինական Մայդանի դեպքերը: «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Ըստ նրա՝ ենթագիտակցորեն հայաստանցիները հասկանում են, որ ապակայունացումը վտանգավոր է ՀՀ-ի և Ղարաբաղի համար: Մինչդեռ Ուկրաինայում մարդիկ պայքարում են՝ նման վախ չունենալով:

«Ես, որ կողմնակից եմ եվրաասոցիացիային, և դեմ եմ Մաքսային միությանը, ամեն դեպքում զուսպ եմ, հասկանում եմ, որ այնուամենայնիվ, ապակայունացումը շատ վտանգավոր է»,- նշել է Ստեփան Գրիգորյանը:

Երկրորդ գործոնն այն է, որ Ուկրաինայում ըմբոստացած ժողովրդին անմիջապես միացավ ընդդիմությունը, որն ամբողջովին եվրոպամետ է: Մինչդեռ Հայաստանում միայն «Ժառանգությունն» էր, որ արտահայտեց հստակ եվրոպամետ դիրքորոշում: «Դա նշանակում է, որ դու ունես ռեալություն, որ քո ընդդիմադիր դաշտում պրոեվրոպական տրամադրություններն ուժեղ չեն»,- ասել է քաղաքագետը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս