Սիրիայի կառավարությունը պետք է արագացնի քիմիական զենքի դուրս բերման գործընթացը. Սպիտակ տուն
Ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մակդոնոուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարծում է, որ Սիրիայի կառավարությունը պետք է արագացնի Լաթաքիա նավահանգստից քիմիական զենքի դուրս բերման գործընթացը՝ հետագայում այն ոչնչացնելու նպատակով.
«Հիմքեր չկան կարծելու, որ կարող է ձախողվի մինչև այս տարվա հունիսի 30-ը սիրիական քիմիական զենքի ոչնչացման պլանը: Սակայն մենք կցանկանայինք, որ այդ գործընթացն ընթանար ավելի արագ, քան ներկայումս է:
Մենք հետևում ենք, թե ինչպես են Սիրիայից սկսում դուրս բերել ու անվտանգ ոչնչացնել աշխարհի խոշորագույն զինանոցների մեկը: Մեր կարծիքով՝ դա շատ կարևոր է»:
Մակդոնոուն չի համաձայնվել այն կարծիքի հետ, որ ԱՄՆ-ը Սիրիայի հարցում չափազանց մեծ կախվածություն ունի Ռուսաստանից:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին կոչ էր արել ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա` արագացնելու համար Լաթաքիայի նավահանգստից քիմիական զենքի դուրս բերումը: