Երեք նախարար պաշտոնանկ կարվի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ըստ որոշ աղբյուրների` առաջիկա ամիսներին կադրային տեղաշարժեր են ծրագրվում իշխանական քարացած հիերարխիայում:
«Ժամկետանց» մարզպետների ինստիտուտի «վերանայմանը» զուգահեռ, կնայվի նաև «ժամկետանց», առավել ստույգ` «բազմամյա» նախարարաց դասը. բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ որոշված է, իր գործը մավրորեն կատարած «երկարամյա» Արմեն Մովսիսյանը, ինչպես տեղեկացնում են աղբյուրները, նույնպես հրաժեշտ կտա պաշտոնին: Ոմանք չեն բացառում, որ նա կնշանակվի Իրանում ՀՀ դեսպան: Իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում տրվում է Գագիկ Աբրահամյանի, Արա Աբրահամյանի եղբոր` Բռլյանտի Գագոյի անունը:
Չի բացառվում նաև Հրանուշ Հակոբյանի` սփյուռքի նախարարությունից «տարհանումը». նրան էլ քննարկում են «սփյուռք» տանելու` Ռուսաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցը:

Մանրամասներն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս