Բաժիններ՝

Էրդողանը վախենում է կոռուպցիոն գործի շրջանակներում իր որդու կալանավորումից. Էրեն Էրդեմ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք հանրահայտ կրոնական ու հասարակական գործիչ, «Հեղափոխական մուսուլմաններ» համայնքի ղեկավար Էրեն Էրդեմը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանին մեղադրել է կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ:

Էրդեմի խոսքերով՝ վարչապետի որդին նման եղանակով նավ է գնել: Նա հավելել է, որ Էրդողանի ընտանիքում ծավալվել է ներդինաստիական պայքար՝ ազդեցության համար:

Էրդեմն ընդգծել է, որ Էրդողանը վախենում է նաև իր որդու կալանավորումից, որը կարող է տեղի ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում. «Ինչո՞ւ Էրդողանը պաշտոնանկ արեց այն բարձրաստիճան ոստիկաններին, որոնք կարող էին կալանավորել Բիլալին»:

Նշվում է, որ երեկ հրաժարական տված Թուրքիայի բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարը, որի որդին կալանավորված է կոռուպցիոն գործի շրջանակներում, հրաժարական տալու կոչով դիմել է Էրդողանին: Բայրաքթարը կարծում է, որ Էրդողանը նույնպես պետք է հրաժարական տա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս