Բաժիններ՝

Էրդողանը հրապարակել է Թուրքիայի կառավարության նոր կազմը. 10 փոփոխություն

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ երեկոյան նախագահական նստավայրում հանդիպել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:

Հանդիպումը տևել է 1.5 ժամ, հանդիպման ժամանակ Գյուլն ու Էրդողանը քննարկել են նոր կառավարության կազմը: Հանդիպումից հետո Էրդողանը հրապարակել է Թուրքիայի նոր կառավարության կազմը, որում կատարվել է միանգամից 10 փոփոխություն:

Փոխվարչապետ է նշանակվել Էմրուլլահ Իշլերը, արդարադատության նախարար՝ Բեքիր Բոզդաղը (սրանից առաջ փոխվարչապետ), ընտանեկան և սոցիալական քաղաքականության նախարար՝ Այշենուր Իսլամը, էկոնոմիկայի նախարար՝ Նիհաթ Զեյբեքը, բնապահպանության նախարար՝ Իդրիս Գյուլլուջեն, սպորտի ու երիտասարդության նախարար՝ Աքֆ Չաղաթայ Քըլըչը, ներքին գործերի նախարար՝ Էֆքան Ալան, տրանսպորտի նախարար՝ Լյութֆու Էլվանը, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար՝ Ֆիքրի Ըշըքը, ԵՄ-ի հարցերով պետնախարար՝ Մեվլյութ Չավուշօղլու (փոխարինել է Էգեմեն Բաղըշին):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս